Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 7:0 հաշվով հաղթանակից հետո Մյունխենի «Բավարիան» հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

 

Հեղինակավոր այս մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու իր ցուցանիշով մյունխենյան թիմը ռեկորդակիր է՝ «Բավարիան» 14-րդ անգամ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

 

«Մանչեսթեր Յունայթեդին» և «Ռեալին» 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել հաջողվել է 13 անգամ: Նույն արդյունքը կարող է գրանցել կատալոնյան «Բարսելոնան», եթե կարողանա պայքարից դուրս թողնել «Մանչեսթեր Սիթիին»: Թիմերի միջև Անգլիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով: Պատասխան խաղը տեղի է ունենալու մարտի 18-ին: