Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում կհրաժարվի աշխատավարձից, որը ներկա պահին կազմում է տարեկան 400 հազար դոլար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջինը, որ ես կանեմ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, այն է, որ կհրաժարվեմ աշխատավարձից»,- ասել է Թրամփը:
Նշենք, որ ըստ Forbes պարբերականի՝ Թրամփի կարողությունը 4.1 մլրդ դոլար է: