Ես չեմ հասկանում, թե ինչու է հաղթանակից հետո Ադրբեջանը նման գործողությունների գնում․ հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին։ Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով սահմանային իրավիճակի մասին։ Նա, մասնավորապես, նշեց․
«Կա քաղաքական խնդիր և հոգեբանական խնդիր։ Քաղաքականը հետևյալն է․ Ալիևը համոզված է, որ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է, ինչքան հնարավոր է, շատ բան կորզել նրանից։ Հոգեբանականը Ադրբեջանի՝ երեսուն տարվա նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է, Դուք զգում եք․ մենք նոր ենք պարտվել, ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում։ Նա (Ալիևը- խմբ․) ժողովրդին է դիմում դրանով․ իր այդ հոգեբանական վիճակից դուրս գալու խնդիրը որ ուներ, իր ժողովրդին պարտք էր։ Նույն բանը, ինչ որ հիմա հայ ժողովուրդը պահանջում է Նիկոլից պարտված վիճակում, նույն բանը Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջել է նրանից (Ալիևից- խմբ․):
Ես չեմ հասկանում, թե ինչու է հաղթանակից հետո Ադրբեջանը նման գործողությունների գնում․ հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթող կողմը պարտված հակառակորդի նկատմամբ մեծահոգի է լինում բոլոր պատերազմներից հետո, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին»։