Քիչ առաջ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը 2020թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, գրում է CNN-ը։ Սենատը և Ներկայացուցիչների պալատը մերժեցին Բայդենի օգտին Ջորջիայի և Փենսիլվանիայի ընտրական քվեները հաշվելու մասին առարկությունները: Հանրապետականները նույնպես առարկեցին Արիզոնայի, Նեվադայի և Միչիգանի ընտրական ձայների դեմ, բայց միջնորդությունները ձախողվեցին։
Ջո Բայդենի՝ ընրություններում հաղթանակը հաստատվեց այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցները չորեքշաբթի օրը ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլյում: Կոնգրեսի համատեղ նիստը, որը սովորաբար հանդիսավոր իրադարձություն է, դադարեցվեց մի քանի ժամով, երբ խռովարարները ձախողեցին նիստը: Այն վերսկսվեց ժամը 20-ի սահմաններում: «Եկեք վերադառնանք գործին», - ասաց Մայք Փենսը, և Սենատը վերսկսեց իր աշխատանքը: Ավելի ուշ պաշտոնապես հայտարարվեց Բայդենի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակը։