Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ կտաներ պետության ղեկավարի ընտրություններում, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի օրը: Այդ մասին, ինչպես մարտի 5-ին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, վկայում Է «Լեւադա-Կենտրոնի» անցկացրած հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հետազոտության տվյալների համաձայն՝ Պուտինի օգտին պատրաստ Է քվեարկել ընդհանուր առմամբ ՌԴ-ի քաղաքացիների 59 տոկոսը եւ 80 տոկոսն այն քաղաքացիների, ովքեր արդեն կողմնորոշվել են ընտրության հարցում: ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ կողմնորոշված քաղաքացիների 7 տոկոսը, իսկ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ 4 տոկոսը: Կողմնորոշված քաղաքացիների 1-ական տոկոսը պատրաստ Է պաշտպանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն:

 

Երեք տարի հետո նախագահի պաշտոնում Պուտինի վերընտրվելու օգտին արտահայտվել Է հարցվածների 57 տոկոսը: Յուրաքանչյուր չորրորդը հայտարարել Է, որ կցանկանար այդ պաշտոնում տեսնել այլ մարդու: Դժվարացել Է պատասխանել հարցվածների 19 տոկոսը:

 

Հարցումն անցկացվել Է փետրվարի 20-23-ին. դրան մասնակցել Է Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1,6 հազար բնակիչ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:

 

Ավելի վաղ «Լեւադա կենտրոնը» հրապարակել Էր մեկ այլ հարցում, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը հասել Է 86 տոկոսի՝ 2015 թվականի հունվար ամսվա տվյալների համեմատությամբ ավելանելով 1 տոկոսով: