Վլադիմիր Պուտինի օգտին նախագահական ընտրություններում, եթե դրանք անցկացվեին առաջիկա կիրակի օրը՝ մարտի 30-ին, պատրաստ Է քվեարկել ռուսաստանցիների 75 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս տվյալները մարտի 26-ին հրապարակել Է «Հասարակական կարծիք» հիմնադրամը (ՀԿՀ):

 

Այսպիսով՝ Պուտինի Էլեկտորալ վարկանիշը հասել Է նոր առավելագույն ցուցանիշի: Կես տարի առաջ նրա օգտին պատրաստ Էր քվեարկել քաղաքացիների 71 տոկոսը:

 

ՀԿՀ-ի անցկացրած հարցման համաձայն՝ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարող Էր ակնկալել ռուսաստանցիների ձայների 4 տոկոսին, ՌԴ Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը՝ 3 տոկոսին, իսկ «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը եւ «Քաղաքացիական հարթակ»-ի նախկին առաջնորդ, գործարար Միխայիլ Պրոխորովը կստանային 1-ական տոկոս:

 

Հարցման մասնակիցների 9 տոկոսն ասել Է, որ չԷր մասնակցի ընտրություններին:

 

Հետազոտությունը նաեւ ցույց Է տվել, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը (77 տոկոսը) դրական վերաբերմունք ունի Պուտինի նկատմամբ: Պետության գործող նախագահի նկատմամբ միաժամանակ թե դրական, թե բացասական վերաբերմունք ունի հարցվածների 13 տոկոսը, նախագահը բացասական Էմոցիաներ Է առաջացնում մասնակիցների 3 տոկոսի մոտ: Հարցվածների 8 տոկոսը հայտարարել Է իր անտարբերության մասին:

 

ՀԿՀ-ի հարցմանը 3 հազար մարդ Է մասնակցել ՌԴ-ի 64 սուբյեկտների 204 քաղաքային եւ գյուղական բնակավայրերից: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,3 տոկոսը: