Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ում թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել էր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, քվեարկել է չորեքշաբթի օրը մեկնարկած նախագահական ընտրություններում:

 

Նա քվեարկել է մայրաքաղաք Բաքվի Սաբալինի ընտրատեղամասում գտնվող 6-րդ դպրոցում, որտեղ որ նա սովորել է ժամանակին:

 

Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարում է 10 թեկնածու:

 

Ադրբեջանում ընտրություններն ընթանում են յուրաքանչյուր 5 տարին մեկ: Ընտրության իրավունք ունեն միայն բարձրագույն կրթություն ունեցող Ադրբեջանի այն քաղաքացիները, ովքեր 10 տարուց ավել մշտապես բնակվում են Ադրբեջանի տարածքում, չունեն ծանր դատվածություն և երկքաղաքացիություն: