Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը որպես թեկնածու է առաջադրված Բրազիլիայում ընթացող նախագահական ընտրություններում, քվեարկել է Պորտու Ալեգրի քաղաքում և խոստովանել է, որ նախընտրական քարոզարշավը զուրկ չի եղել «տհաճ պահերից»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռուսեֆն ընտրատեղամաս է այցելել տեղական ժամանակով 8.30-ին' ընտրություններից մեկնարկից կես ժաÕ ´ անց: Քվեարկությունից հետո նախագահը մասնակցել է հանդիսավոր նախաճաշին, որի ընթացքում նշել է, որ այս տարի նախընտրական քարոզարշավն այնքան էլ հեշտ չի անցել:

 

«Եղան տհաժ պահեր, եղան անհարիր երևույթներ, և կարծում եմ, որ ժողովուրդը դա չի ընդունել, կարծում եմ' նրան դա դուր չի եկել»,-հայտարարել է նախագահը, որի խոսքերը մեջբերում է Globo պարբերականը: