Աֆղանստանում զինվորական ծառայության մեջ գտնվող վրաց զինվորականներն արդեն քվեարկել են նախագահական ընտրություններում:

 

Վրաստանի ՊՆ-ի աջակցությամբ ԿԸՀ-ն Աֆղանստանի Հելմենդ նահանգում 2 ընտրատեղամաս էր բացել: Բացի գործող երկու տեղամասերից' գործել է նաև շրջիկ քվեատութը: Քվեատութերի տեղաշարժման անվտանգությունն ապահովվել է ռազմական ուղղաթիռների միջոցով:

 

Ընտրություներն ընթացել են առանց միջադեպերի: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն, Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցել է 1500 վրացի զսինծառայող. հայտնում է Грузия-Online-ը: Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 27-ին: