Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում' որպես անկախ թեկնածու, գրում է Kavkaz-uzel-ը:
«Ես մտադիր եմ որպես անկախ թեկնածու մասնակցել նախագահական ընտրություններին, ասկայն դրահամար ինձ անհրաժեշտ է ժողովրդի իրական աջակցությունը», հայտարարել է Զուրաբիշվիլին մայիսի 12-ին Փոթիում:
Նրա խոսքերով' նոր նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից և ոչ թե նշանակվի որևէ քաղաքական խմբավորման կողմից: «Վրսատանն այժմ գտնվում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ նախագահը պետք է նշանակվի ոչ թե որևէ մեկի կողմից կամ պատկանի որևէ քաղաքկան խմբին կամ կուսակցությանը, այլ լինի անկախ և ազատ իր գործունեության մեջ և ենթարկվի միայն ժողովրդին», ասել է քաղաքակն գործիչը:
Նշենք, որ մայիսի 11-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել էր նախագահի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության միասնական թեկնածուին: Վերջինս Կրթության նախարար գեորգի Մարգելաշվիլին է: