Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
El Pibe de Oro-ի ներկայացրած վիդեոհայտարարության մեջ Մարադոնան մասնավորապես նշում է.
«Ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն Արաբական Միացյալ Էմրությունների մարդկանց, ովքեր ինձ աշխատանք են տվել, կվերադառնամ հանուն ընտանիքիս: Կվերադառնամ ոչ թե վրիժառության, այլ ֆուտբոլում փոփոխություններ անելու համար: Պետք է վերջ տալ կոռուպցիային և գողությանը»:
ՖԻՖԱ-ի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու լուրերը այսօր հաստատեց նաև ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016թ-ի փետրվարի 26-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառույցի գործող նախագահ Յոզեֆ Բլատերը կոռուպցիոն սկանդալից հետո հայտարարեց պաշտոնը լքելու որոշման մասին: