Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հայտարարել Է, որ հանրապետության նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի թեկնածությունն Է պաշտպանում «Միություն հաջակցություն ժողովրդական շարժման» ընդդիմադիր կուսակցությունից 2017 թվականի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի համար պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հաղորդել Է Figaro թերթը:
«Եթե ես ուժ ունենայի, արդեն իսկ ինձ համար տեղ կամրագրեի, թող որ ամենահամեստ տեղը, Ալեն Ժյուպեի շտաբում»,- ասել Է Շիրակը:
Նախկին նախագահի խոսքով՝ ինքը միշտ Էլ իմացել Է, որ Ժյուպեի ճակատագիրը կապված Է Ֆրանսիայի հետ, եւ որ դա լավ կլինի, թե Ժյուպեի, թե երկրի համար:
Մինչդեռ Շիրակի տիկինը՝ Բեռնադետը, ավելի վաղ հայտարարել Է, որ անվերապահորեն աջակցում Է Նիկոլա Սարկոզիի թեկնածությանը: Նրա կարծիքով՝ Ժյուպեն «չափազանց սառն Է եւ չի կարողանա գրավել մարդկանց, ընկերներին, պոտենցիալ ընտրողներին»:
Ժակ Շիրակը եղել Է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 1995-ից մինչեւ 2007 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: