Տեխասի նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը պաշտոնապես հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի 2016 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը եւ ակնկալում եմ ձեր աջակցությունը»,- գրել Է քաղաքական գործիչն իր «Թվիթերում»:
44-ամյա Քրուզը՝ պահպանողական «Թեյախմության շարժման» ներկայացուցիչը, դարձել Է առաջին բարձրաստիճան հանրապետական թեկնածուն, ով հայտարարել Է իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին:
Հանրապետական կուսակցությունից հնարավոր մյուս թեկնածուների թվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը եւ Տեխասի նահանգապետ Ռիք Փերրին: