Թունիսի նախագահի թեկանծու 88-ամյա ալ Բաջի Կաիդ աս Սուբսին հայտարարել է, որ հաղթել է նախագահական ընտրություններում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա կողմնակիցները ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ' տոնելու հաղթանակը: Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ընտրությունների պաշտոնական արդյունքները, դրանք հայտնի կլինեն հաջորդ շաբաթվա սկզբին:

 

Իր հերթին Մոնսեֆ Մազրուկին մերժել է ընդունել իր պարտությունը:

 

Թունիսում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որն ընթացել է Թունիսի ժամանակավոր գործող նախագահ Մոնսեֆ Մազրուկիի և «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար աս Սուբսիի միջև: Թունիսում նախագահական ընտրություններն անցկացվել են 2011թ. հունվարի հեղափոխությունից հետո առաջին անգամ, երբ տապալվել էր նախագահ Զին ալ Աբադին բն Ալիի իշխանությունը: