
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին կայանալիք երկրի նախագահի արտահերթ ընտրություններին:
«Նախագահությունից հետո ես հեռու եմ եղել ակտիվ քաղաքականությունում: Ոչ ես, ոչ ընտանիքս չենք ցանկանում դա: Իմ առաջադրման հետ կապված որևէ քայլ տեղի չի ունենում:
Գյուլը ընդգծել է, որ ավելի վաղ չէր բացառել իր մասնակցությունը ընտրություններին և պատրաստակամ է եղել կատարել իր պարտականությունները, եթե իր թեկնածության շուրջ լայն համաձայնություն լինի:
Սակայն թուրքական փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Գյուլը Թուրքիայի առաջնորդ Էրդողանի ճնշման ներքո է հրաժարվել թեկնածություն առաջադրելուց, քանի որ նա կարող էր՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու, մեծ թվով ձայն հավաքել: