Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին ստացել են ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատի որոշումը, որի համաձայն պաշտոնյաները ֆուտբոլից հեռացվել են 8 տարով: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ էր հարուցել Բլատերի դեմ, ով կասկածվում էր 2011թ. Միշել Պլատինիին անօրինական ճանապարհով 2 միլիոն շվեյցարական ֆրանկ տալու մեջ:
ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը, 2015թ. դեկտեմբերն Բլատերին և Պլատինիին 8 տարով ֆուտբոլից հեռացնելու որոշում է կայացրել: France press-ը տեղեկացնում է, որ Պլատինին կբողոքարկի այդ որոշումը: