ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին առաջիկա օրերի ընթացքում պաշտոնապես կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Lequipe-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պլատինին կստանա կոնֆեդերացիաների աջակցությունը, նա կլինի ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական հավակնորդը:

Հիշեցնենք, որ Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալից հետո նա հայտարարեց հրաժարականի մասին:

ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: