Հորդանանի արքայազնը՝ Ալի Բեյն Ալ Հուսեյնը, կրկին կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում. տեղեկացնում է FrancePress-ը:
Նշենք, որ անցյալ ամիս ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրված Ժոզեֆ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից:
Բլատերը հրաժարականի դիմում կներկայացնի ՖԻՖԱ-ի՝ արտահերթ հրավիրված կոնգրեսի ժամանակ:
Մայիսի 29-ին տեղի ունեցած ընտրություններում Բլատերի միակ մրցակիցը հենց Հորդանանի արքայազնն է: