ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր թեկնածությունը կառաջադրի ՖԻՖԱ-ի նագախահի պաշտոնի ընտրություններում:
Պլատինին մտադրված է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը փոխանցել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վոլֆգանգ Նիրսբախին:
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը՝ ֆրանսիացուն կարող են աջակցել ՖԻՖԱ-ի 6 կոնֆեդերացիաներից 4-ը:
Նախագահի ընտրությունների օրը հայտնի կլինի հուլիսի 20-ին' գործադիր կոմիտեի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ կառույցի վերջին նախագահական ընտրություններում 5-րդ անգամ ընտրված Յոզեֆ Բլատերը կոռուպցիոն սկանդալից հետո հայտարարել էր, որ պատրաստվում է լքել զբաղեցրած պաշտոնը: