Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն վերահաստատել Է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի նախագահի պաշտոնում: Այդ մասին Տիմոշենկոն ինքն Է հայտնել մարտի 27-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Այո, ես պլանավորում եմ իմ թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնում»,-ասել Է Տիմոշենկոն:

 

«Ես խնդրելու եմ «Բատկիվշչինա» կուսակցության համագումարին, որը տեղի կունենա մարտի 29-ին, իմ թեկնածությունն առաջադրել պետության բարձրագույն պաշտոնի համար: Ես պարզապես պարտավոր եմ Է դա անել»,-ասել Է Յուլյա Տիմոշենկոն: