Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին, և նրան այդ պաշտոնում կփոխարինի պարոն Մյասնիկովիչը, ով մինչ այս զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի խորհրդի նախագահի պաշտոնները: Նաև հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը»,- ասաց Փաշինյանը: