Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը: ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Կուսակցությունն ԱԺ փոխանախագահների պաշտոնում կառաջադրի Արփինե Հովհաննիսյանի և իմ թեկնածությունները: Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը»,- ասաց նա:
Շարմազանովը հայտնեց, որ մայիսի 18-ին Հանրապետական խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկվի կրճատել մշտական հանձնաժողովների թիվը՝ 12-ից դարձնելով 9:
ԱԺ փոխանախագահը նշեց, որ Հանրապետական խմբակցությունն 9 հանձնաժողովներից 6-ում իրավունք կունենա նախագահելու՝ ներկայացնելով նաև նախագահների անունները.
Ֆինսանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Գագիկ Մինասյան,
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Արմեն Աշոտյան,
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան,
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան,
Ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան,
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հակոբ Հակոբյան:
Շարմազանովը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական կտա, ինչից հետո ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածութունը: