Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է ԱԺ նոր նախագահի թեկնածությունը:

 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին հայտարարեց, որ օրենսդիրի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը: