ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Դաշնային հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է անցկացրել Միխայիլ Միշուստինի հետ և նրան հրավիրել է ստանձնելու վարչապետի պաշտոնը: Համաձայնության գալով՝ նա ներկայացրել է վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը՝ Պետդումայի կողմից քննարկման համար», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն իր ամբողջ կազմով հրաժարական է տալիս։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, չնայած այն բանին, որ «ամեն բան չէ, որ հաջողվել է իրենց»։
ՌԴ ղեկավարը նշել է նաև, որ մոտ օրերս կհանդիպի նաև կաբինետի յուրաքանչյուր անդամի հետ։ Պուտինը առայժմ խնդրել է նրանց կատարել իրենց պարտականությունները ամբողջ ծավալով։