Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել. ըստ որի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին այսօր հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում։

 

Հիշեցնենք, որ Գարիբաշվիլիի թեկնածությունն առաջարկել էր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան, որը մեծամասնություն է խորհրդարանում։