Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացվել է որպես վարչապետի թեկնածու:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' նման որոշում է կայացվել կուսակցության գործադիր կոմիտեի նիստում:
«Վարչապետի ընտրությունը միայն մեկ կուսակցության գործը չէ: Դա վերաբերում է ողջ երկրին, նրա ապագային: Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել նահանգապետերի, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների հետ:
Այսօր մենք եկանք վերջնական որոշման: Մենք ընդգծում ենք, որ եթե վարչապետը միաժամանակ լինի նաև կուսակցության ղեկավար' նրա ուժը էապես կմեծանա: Եվ դա մեր զինակիցն է, մեր թանկագին ընկեր Ահմեդ Դավութօղլուն»,- թուրքական ԶԼՄ-ներին նշել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դավութօղլուն Թուրքիայի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2009 թվականից: