ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներ, համապատասխանաբար, Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին զրկվեցին 8 տարով ֆուտբոլային որևէ գործունեություն իրականացնելու իրավունքից: Այս մասին հայտարարում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բացի պատժամիջոցից, Բլատերը կվճարի տուգանք՝ 50 հազար շվեյցարական ֆրանկ, Պլատինին՝ 80 հազար:

Նման որոշոմ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն կայացրել է 2 մլն շվեյցարական գումար ՖԻՖԱ-ի հաշվեհամարից Պլատինիին փոխանցելու համար: Չնայած Բլատերը հայտարարել է, թե գումարի փոխանցման համար նրանք բանավոր համաձայնության են եկել՝ ՖԻՖԱ-ի կոմիտեն վճարումը ճանաչել է անօրինական:

ՖԻՖԱ-ի նախագահական նոր ընտրությունները տեղի կուենան 2016թ. փետրվարի 26-ին: