Հաշված օրեր հետո «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը փոքր ու միջին բիզնեսի մի քանի հազար ներկայացուցիչների առաջ կբացի դռները: «Առինջ մոլի» հարևանությամբ կառուցված գեղեցիկ ու ինքնատիպ հսկա կառույցը ՓՄՁ ներկայացուցիչների համար բիզնեսը զարգացնելու լավագույն հնարավորությունն է: Նկատի ունենալով մարդկանց սոցիալական վիճակը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների բաժնեմասերի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի կառավարիչներին առաջարկել է տաղավարները ՓՄՁ ներկայացուցիչներին մեկ տարի ժամկետով տրամադրել անվճար, և կառավարիչները նման որոշում են կայացրել: