Աշխարհում՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնի «Ռոտանա գրուպ» հյուրանոցների ցանցն ու մոլերի կառավարմամբ զբաղվող ընկերությունը գործակցություն է սկսել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ:
Սկզբնական շրջանում «Ռոտանա գրուպ»-ը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու «Մուլտի գոլդ» ոսկերչական կենտրոնի կառավարումը:
«Ռոտանա գրուպ» հյուրանոցների ցանցի տնօրեն Նասեր Ալ Նովեյսը «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ շրջել է «Մուլտի գոլդ» ոսկերչական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի տարածքին և ընդգծել. «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահության շնորհիվ «Ռոտանա գրուպ»-ը պատրաստ է հսկայական ներդրումներ կատարել Հայաստանում` հյուրանոցային բիզնեսը զարգացնելու և մոլեր կառուցելու համար»: