Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ) հուլիսի 17-ին կսկսի այն 8,1 մլն ձայների վերահաշվարկը եւ ստուգումը, որոնք թեկնածուների օգտին տրվել Էին երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այս հայտարարությամբ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանդես Է եկել ԱԸՀ-ի ներկայացուցիչ Նուր Մոհամադ Նուրը:

 

«Վերահաշվարկը պաշտոնապես կսկսվի հինգշաբթի օրը, այն կանցկացվի Քաբուլում»,-նշել Է նա: «Տեղի ու միջազգային դիտորդները կհետեւեն գործընթացին, որը կտեւի շուրջ երեք շաբաթ»,-ընդգծել Է Նուրը:

ԱԸՀ-ի աշխատակիցները, նրա խոսքով, աշխատելու են երկու հերթափոխով, իսկ քվեաթերթիկներն ամփոփող քվեատուփերի փոխադրմամբ զբաղվելու են ՆԱՏՕ-ի ուժերը:

 

Հանրապետության Անկախ ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթել Է Աշրաֆ Գանի Ահմադզայը՝ հավաքելով ձայների 56,44 տոկոսը: Նրա մրցակիցը՝ Աբդուլա Աբդուլան, ստացել Է ընտրողների ձայների 43,56 տոկոսը: Աբդուլան բողոքարկել Է այս արդյունքները՝ հայտարարելով զանգվածային կեղծումների մասին: Դրանից անմիջապես հետո երկրում սուր քաղաքական ճգնաժամ Է սկսվել:

 

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տրված ձայների ընդգրկուն ստուգման մասին հայտնի Է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ անցած շաբաթ Քաբուլ կատարած այցից հետո: Ամերիկացի դիվանագետը ինտենսիվ բանակցություններ Է վարել երկու թեկնածուների, ինչպես նաեւ պետության ղեկավարի պաշտոնից հեռացող Համիդ Քարզայի հետ, ինչից հետո հայտարարվել Է քվեների վերահաշվարկման մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: