Ալժիրում նախագահական ընտրությունների ավարտից հետո սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով ձայների առավելություն ունի գործող նախագահ Աբս ալ Ազիզ Բոթիֆլիկան:

 

Նախագահ Բոթիֆլիկայի ներկայացուցիչներից Աբդ ալ Ազիզ Բելխադեմը նշել է, որ իրենց թեկնածուն հաղթել է: Տեղեկություններ կան այն մասին, որ նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 51,7 տոկոսը: Ընդ որում, մայրաքաղաքում այն կազմել է 37 տոկոս: Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր:

 

Ալժիրում ապրիլի 17-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հաղթելու հավանական թեկնածուն գործող նախագահ Աբդ ալ Ազիզի Բոթիֆլիկան է, ով Ալժիրը ղեկավարում է 1999թ.-ից և հաղթելու դեպքում կլինի նրա նախագահական 4-րդ մանդատը: Նրա մրցակից է համարվում 69-ամյա անկախ թեկնածու Ալի Բենֆլիսը: Մյուս թեկնածուներն են Լուիզա Հանունը, «Ալ Մուսթակբալ ճակատի» ներակայացուցիչ Աբդ ալ Ազիզ Բելայիդը, «Ալժիրի ազգային ճակատի» ղեկավար Մուսա Թուաթին և «Ահդ 54» կուսակցության ղեկավար Ալի Ֆաուզի Ռեբայինը:

 

Ալժիրում նախագահ ընտրվում է 5 տարի ժամկետով: