Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել երկրում առաջին ժողովրդավարական նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է itar tass-ը:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Բաշար Ասադի օգտին քվեարկել է ընտրողների 88,7%-ը:
«Բաշար Ասադը` հավաքելով ընտրողների ձայների 88,7%-ը, հաղթում է նախագահական ընտրություններում»,- հայտնել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ ալ-Լահամին:
Հաղորդվում է նաև, որ Ասադի ընտրվելու պատվին արձակված տոնական կրակոցը 3 մարդու կյանք է խլել: