Բաշար ալ Ասադի հրամանով տիկին Նաջահ ալ Ատտարը վերանշանակվել է Սիրիայի փոխնախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համաձայն հրամանի՝ ալ Ատտարը կշարունակի զբաղվել մշակութային հարցերով: Հուլիսի 20-ին Նաջահ ալ Ատտարը սահմանադրական երդում է տվել նախագահ Բաշար ալ Ասադի առջև:
Նա ծնվել է 1933թ. Դամասկոսում: 1976թ. նշանակավել է Սիրիայի մշակույթի նախարար: 2006թ. նշանակվել է Սիրիայի փոխնախագահ:
Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը սահմանադրական երդում է տվել: Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 3-ին, որի արդյունքներով 88,7 տոկոսով հաղթել էր Բաշար ալ Ասադը: