Կայունության առավոտ. այսպես են կոչել տեսանյութը, որտեղ, թե ինչպես է այսօր՝ ապրիլի 14-ի առավոտյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անցնում նախագահական պալատով։
Տեսանյութը հրապարակվել է Սիրիայի նախագահի վարչակազմի թվիթերյան էջում՝ Դամասկոսին հասցված հրթիռային հարվածներից հետո։
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։