Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մասնակցել է նախագահական ընտրություններին: Նա քվեարկել է Դամասկոսի ալ Մալիքի թաղամասի Նաիմ Մասրանի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:

 

Իրենց ընտրությունն են կատարել նաև Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ Լահհամը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի այլ անդամներ, Արդարադատության նախարարը և այլ պաշտոնատար անձինք:

 

Սիրիայում հունիսի 3-ի առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրին: