Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պաշտոնյաններից առաջիններից է քվեարկել այսօր մեկնարկած նախագահական ընտրություններում: Հատկանշական է, որ քաղաքապետն ընտրություններին եկել է հեծանվով՝ կրելով համապատասխան մարզահագուստ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Կլիչկոն հրաժարվել է լրագրողներին հայտնել՝ ում օգտին է տվել իր քվեն:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։