Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն, որն այժմ 92 տարեկան է, մտադիր է մասնակցել հերթական նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են 2018 թվականինէ:

 

Երկրում կառավարող Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միության քարտուղար Իգնատիուս Չոմբոյի խոսքով՝ կուսակցությունը կպաշտպանի Մուղաբեի թեկնածությունն այդ ընտրություններում: Չոմբոն ասել է, որ Մուղաբեն «իմաստնություն եւ համաձայնություն» է հաստատում երկրի ղեկավարման մեջ: Ավելի վաղ Մուղաբեն ինքը հայտարարել է, որ ցանկանում է իշխանության գլուխ մնալ մինչեւ կյանքի վերջը:

 

Մուղաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1987 թվականից եւ աշխարհում պետության ամենատարեց ղեկավարն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: