Ինչպես հայտնում է Газета.ua-ն, Ղրիմի քաղաքացիները կկարողանան մասնակցել Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահի տեղակալ Ժաննա Ուսենկո-Չյորնայան:

 

Ըստ նրա՝ ղրիմցիները կարող են գալ Ուկրաինայի մայրցամաքային հատվածի որևէ շրջան, դիմում ներկայացնել Պետռեեստրի մարմիններ, որից հետո կներառեն ընտրացուցակներում։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին, փետրվարի 25-ից մեկնարկել է նախընտրական արշավը: