Սիրիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող սիրիացիների գրանցումը մինչև մայիսի 21-ը: Նման որոշում ընդունվել է այն պատճառով, որպեսզի արտասահմանում բնակվող սիրիացիները, ովքեր ժամանակին չեն գրանցվել, կարողանան ներկայանալ Սիրիայի դեսպանատներ ու հյուպատոսարաններ և գրանցվել:

 

Սիրիայի' արտասահմանում բնակվող քաղաքացիները կարող են գրանցվել առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը: Ընտրությունների մասնակցության գրանցվելու համար կարող են հարցում ուղարկել ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային փոստով:

 

Սիրիայի նախագահական ընտրություններն արտասահմանում կմեկնարկեն մայիսի 28-ին, իսկ երկրի ներսում՝ հունիսի 3-ին: