Պետդուման դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին, քանի որ դրանք չի ճանաչում: Այդ մասին հայտարարել է Դումայի՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:

 

«Պետդուման դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին: Մենք այդ ընտրությունները չենք ճանաչում»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Սլուցկին, որը խորհրդարանական պատվիրակության կազմում գտնվում է Փարիզում և մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԽՍՀՄ-ի անդամակցելու 60-ամյակին նվիրված միջոցառումներին: