Ճապոնիան իր մտադրությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին 10 դիտորդ ուղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Ճշգրիտ թիվը դեռևս չի որոշվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խումբը բաղկացած կլինի 10 դիտորդից: Որպես դիտորդներ , ընտրություններին կմասնակցեն նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի անդամները»,- ասել է դիտորդների խմբի ձևավորման պատասխանատու Իկուո Սյոդզին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ-ի դիտորդները կմասնակցեն խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին: