Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դիտորդական խմբեր կուղարկի Ադրբեջան' հետևելու երկրում խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասյորը:
«Մենք նախատեսում ենք դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Սակայն մենք ցանկացնում ենք, որ դիտորդական խմբի բոլոր անդամները մասնակցեն առաքելության աշխատանքներին, և այդ առնչությամբ մենք մեր տեսակետը հայտնել ենք ադրբեջանական կողմին»,- ասել է Բրասյորը' հիշատակելով ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին, ում արգելել են այցելել Ադրբեջան, երբ նա եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Մեր վերջնական դիրքորոշումը' կախված ադրբեջանական կողմի պատասխանից, կտեղեկացնենք օգոստոսի 30-ին Փարիզում կայանալիք նիստի ժամանակ»,- ասել է Բրասյորը:
Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերին: