Ուկրաինայի Կենտրոնական ընտրական տանձնաժողովը հրապարակել Է Գերագույն ռադայի ընտրությունների պաշտոնական արդյունքները: Միամանդատ ընտրատարածքներում հաջողության հասնելու շնորհիվ խորհրդարանում առավել մեծ թվով տեղեր Է ստացել Պյոտր Պորոշենկոյի դաշինքը, չնայած այն բանին, որ ընտրություններում հաղթել Է վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»:
ԿԸՀ-ի տվյալներով՝ «Ժողովրդական ճակատն» ստացել Է ձայների 22,14 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյի դաշինքը՝ 21,81 տոկոսը, Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Ինքնօգնությունը»՝ 10,97 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքը», որը միավորում Է նախկին «ռեգիոնալներին»-ին՝ 9,43 տոկոսը, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը՝ 7,44 տոկոսը, Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ն՝ 5,58 տոկոսը:
Այդպիսով՝ «Ժողովրդական ճակատը», ըստ կուսակցական ցուցակների, ստացել Է 64 պատգամավորական մանդատ, Պյոտր Պորոշենկոյի դաշինքը՝ 63, «Ինքնօգնությունը»՝ 62, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 27, Արմատական կուսակցությունը՝ 22, «Բատկիվշչինա»-ն՝ 17: Ընդամենը համամասնական համակարգով ընտրվել Է 225 պատգամավոր:
Միամանդատ ընտրատարածքներում քվեարկության արդյունքների հաշվառմամբ՝ Պյոտր Պորոշենկոյի դաշինքը Գերագույն ռադայում ստանում Է 132 տեղ, «Ժողովրդական ճակատը»՝ 50, «Ինքնօգնությունը»՝ 33, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 29, Արմատական կուսակցությունը՝ 22, «Բատկիվշչինա»-ն՝ 19:
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին: Քվեարկությունն անցկացվել Է խառը համակարգով. 450 պատգամավորների կեսն ընտրվել Է մեծամասնական ընտրատարածքներում: Ընդսմին 27 ընտրատարածքներում, ներառյալ Ղրիմը եւ աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքը, ընտրություններ չեն անցկացվել: