Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները։
Առաջատար է դարձել «Ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով հավաքել է 30․24 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն է՝ ընտրողների 15․95 տոկոսի աջակցությամբ։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 21-ին։