Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 27-ին տվյալներ է հրապարակել նախագահական ընտրությունների 97,34 տոկոս էլեկտրոնային արձանագրությունների արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում է ԿԸՀ-ի կայքը:

 

Մասնավորապես, Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 54,53 տոկոսը, Յուլյա Տիմոշենկոն՝ 12,87 տոկոսը, Օլեգ Լյաշկոն՝ 8,35 տոկոսը, Անատոլի Գրնցենկոն՝ 5,46 տոկոսը, Սերգեյ Տիգիպկոն՝ 5,26 տոկոսը:

 

1-ից մինչև 3 տոկոս ձայներ են հավաքել Միխայիլ Դոբկինը (3,07 տոկոս), Վադիմ Ռաբինովիչը (2,26 տոկոս), Օլգա Բոգոմոլեցը (1,91 տոկոս), Պյոտր Սիմոնենկոն (1,52 տոկոս), Օլեգ Տյագնիբոկը (1,16 տոկոս):

 

«Մինչև 1 տոկոս» ձայներ հավաքածների խմբում են, մասնավորապես, Դմիտրի Յարոշը (0,7 տոկոս), Անդրեյ Գրինենկոն (0,40 տոկոս), Վալերի Կոնովալյուկը (0,38 տոկոս), Յուրի Բոյկոն (0,2 տոկոս), Նիկոլայ Մալոմուժը (0,13 տոկոս), Ռենատ Կուզմինը (0,1 տոկոս): Մնացած հինգ թեկնածուներ մեկ տասներորդ տոկոսից պակաս ձայներ են հավաքել:

 

ԿԸՀ-ի կողմից հաշվառված քվեաթերթիկների 1,36 տոկոսն անվավեր է ճանաչվել, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը: