Ինչպես հայտնում է itar-tass-ը, Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունը թույլ չի տա նախագահական ընտրությունների անցկացումն իր տարածքում: Այս մասին հայտնում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության համանախագահ Դենիս Պուշլինը:

 

«Նրանք կարող են հայտարարել այն, ինչ ուզում են»,- ասել է Պուշլինը' ի պատասխան ԿԸՀ-ի այն հայտարարության, որ Դոնեցկում սկսվել են ընտրատեղամասերի նախապատրաստական աշխատանքները:

 

«Մենք պետք է անենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ ընտրություններն ուրիշ պետության տարածքում չկայանան»,- ասել է Պուշլինը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին: