Ռուսաստանն Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդներ չի ուղարկի, այժմ ուշադրության կենտրոնում պետք է լինի երկրում արյունահեղության կասեցումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի' ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Այսօր Ռուսաստանի իշխանությունների կողմից դիտորդներ ուղարկելու մասին որոշում չկա: Մենք բոլորս գիտենք, որ այս ընտրությունների նկատմամբ մենք ունենք շատ առանձնահատուկ մոտեցում, և սկզբունքորեն այդ միջոցառումները դժվար է անվանել ընտրություններ, որին չեն ներառվի Ուկրաինայի շատ շրջաններ»,- նշել է Սլուցկին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին: