Ինչպես հայտնում է ria.ru-ն, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» չի ճանաչի Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք անօրինական են և խախտում են Սահմանադրությունը: Այդ մասին հայտարարել է Դոնբասի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևը:

 

«Մայիսի 25-ին նախատեսվող և կայանալիք նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն և դրանք խախտում են երկրի Սահմանադրության 103-րդ հոդվածը: Դրանց անցկացումը մեր անկախ հանրապետությունների (Դոնեցկի և Լուգանսկի) տարածքում անօրինական են, և մենք մտադրություն չունենք ճանաչելու դրանք»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուբարևը հանդես էր եկել Դոնեցկ և Լուգանսկ շրջանների միավորման մեծ հավանականության մասին հայտարարությամբ, որը Նովոռոսիայի ստեղծման գլխավոր հիմնասյուներից կդառնա: