Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհուրդը հրապարակել է հունիսի 24-ին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, ըստ վերջնական արդյունքների, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 52,59%։
Նրա հիմնական հակառակորդ Մուհարեմ Ինջեն ստացել է 30,64 տոկոս քվե։ Երրորդ տեղում է հայտնվել Սալահեդդին Դեմիրթաշը՝ 8,4 տոկոս քվեով։
Պառլամենտկան ընտրությունների մասով, 600 տեղից 295-ը բաժին է հասել Էրդողանի ԱԶ կուսակցությանը, Ազգայնական շարժումը ստացել է 49 տեղ, իսկ Ժողովրդական դաշինքը պառլամենտում կունենա 344 տեղ։