ՀՀ ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները, որոնք տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: